ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Եվրոպայի փոփոխվող տրամադրությունները և դրանց արձագանքը Հայաստանում

Եվրոպայի փոփոխվող տրամադրությունները և դրանց արձագանքը Հայաստանում
07.10.2025 | 11:48

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերի 4-ին հայտարարել է, որ ԵՄ դեսպանն անձամբ պատասխանատվություն է կրում Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար․ ըստ նրա՝ եվրոպացի պաշտոնյաներն աջակցել են երկրում անկարգություններ հրահրելու փորձերին։

Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ Վրաստանի ընդդիմությունը, դժգոհ լինելով ՏԻՄ ընտրությունների արդյունքներից, փորձել էր կազմակերպել զանգվածային բողոքի գործողություններ և փողոցային ճնշում գործադրել իշխանության վրա։

Այդ փորձերը, սակայն, ձախողվել են․ կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը կարողացել է պահպանել իր դիրքերը, իսկ հեղափոխական սցենարը չի իրականացել։

Նույն օրը Չեխիայում խորհրդարանական ընտրություններում առաջատար դարձավ նախկին վարչապետ, եվրոսկեպտիկ- պոպուլիստ Անդրեյ Բաբիշի ANO կուսակցությունը։

Այս երկու իրադարձությունները միասին վկայում են, որ ԵՄ ներսում և նրա հարևանությամբ հասարակական տրամադրություններն էապես փոխվում են։

Գլոբալիստական գաղափարախոսության դեմ ձևավորվում է նոր ալիք՝ ազգային ինքնիշխանության, ինքնուրույն որոշումների և պահպանողական քաղաքականության օգտին։

Հայաստանի վրա այս գործընթացը կարող է ունենալ երկակի ազդեցություն․

մի կողմից, Արևմուտքի գլոբալիստական թևի թուլացումը կնվազեցնի Փաշինյանի իշխանության արտաքին հենարանը՝ զրկելով նրան նեոլիբերալ կենտրոնների անվերապահ քաղաքական աջակցությունից։

Մյուս կողմից, Եվրոպայում աճող ավտորիտար և ազգայնական միտումները կարող են դառնալ Փաշինյանի համար «օրինակ»՝ ներքին քաղաքական վերահսկողությունը սեղմելու և ընդդիմությանը ճնշելու առումով։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ